Սնունդը և առողջությունը
Թթու և հիմնային մթերքներ
Թթվահիմնային հավասարակշռությունն օրվա մեջ փոփոխվում է` կախված սննդից, ֆիզիկական ակտիվությունից (հիմնականում արյունը թթվայնանում է), իսկ հանգստի ու քնի ժամանակ օրգանիզմի ներքին միջավայրը հիմնայնանում է:
Մարդու արյունը հիմնային բնույթ ունի, իսկ բջիջները թթվային ռեակցիա են ունենում: Արյան հիմնայնությունը պահպանելու համար օրգանիզմը 80% հիմնային ու 20% թթվային մթերքների կարիք ունի: Բջիջների ու արյան այդ տարբերության շնորհիվ է, որ արյունը սննդարար նյութեր է փոխանցում բջիջներին, իսկ բջիջները նյութափոխանակության արգասիքներըն արյուն են մղում:
Եթե արյունը թթվային դառնա, այդ փոխանակությունը չի կատարվի, ինչը նշանակում է, որ որոշ ժամանակ անց բջիջները կմահանան: Ինչը նշանակում է, որ սնունդը պետք է գերազանցապես հիմնային ռեակցիա ունենա: Դրա լավագույն օրինակը բանջարեղի թարմ մզվածքը և մրգահյութերն են ու դրանց խառնուրդները:
Գիտնականների համոզմամբ` օրգանիզմում թթվային միջավայրը քրոնիկ հոգնածության, ուժերի անկման է հանգեցնում ու հիվանդությունների նկատմամբ անպաշտպան դարձնում: 1931 թ. բժիշկ Օտտո Վարբուրգն ապացուցեց, որ քաղցկեղը միայն թթվային միջավայրի պարագայում է զարգանում ու անպայման վերանում հիմնայնացման դեպքում: Գիտնականն այդ ուսումնասիրության համար ստացավ Նոբելյան մրցանակ: Նրա բացահայտումը գիտական հիմք է տալիս քաղցկեղը հումակերությամբ բուժելու համար:
Մի դիտարկում. առավոտյան օրգանիզմում ներքին միջավայրն ավելի մոտ է հիմնայինի, իսկ երեկոյան ավելի թթվային է դառնում:
Որոշ մթերքներ, մարսողական ամբողջ շրջափուլով անցնելով ու նյութափոխանակության ենթարկվելով, թողնում են հիմնային մնացորդներ, իսկ մյուսները՝ թթվային:
Սովորաբար, թթուները, որոնք սինթեզվում են նյութափոխանակության արդյունքում (օրինակ՝ միզաթթուն, կաթնաթթուն և այլն) քիմիական փոխազդեցության մեջ են մտնում արյան հիմքի, ավիշի ու լեղու հետ ու վերջնարդյունքում չեզոքանում են: Բայց եթե հետո սննդի մեջ գերակշռում են թթվային մթերքները, ապա օրգանիզմը բոլոր թթուների հարցն ի վիճակի չի լինում լուծելու, և այդժամ այնպիսի ախտանշաններ են առաջանում, ինչպիսիք են գլխացավը, հոգնածությունը, ախորժակի կորուստը (անորեքսիա), նյարդային լարվածությունը, հարբուխը ևն: Կողմնակի այլ երևույթներ նույնպես լինում են, որոնք անմիջականորեն արյան թթվայնության մակարդակի բարձրացման հետ են կապված: Օրգանիզմը նատրիում է կիրառում որպես թափարգել` ներքին միջավայրը` հոմեոստազը պահպանելու և рН մակարդակը կանոնավորելու համար: Սակայն դրա հետևանքը լինում է այն, որ սպառվում են նատրիումի պաշարները: Ու երբ նատրիումն այլևս չի կարողանում կուտակված թթուն բուֆերացնել, իսկ օրգանիզմն էլ սննդի հետ բավարար քանակությամբ նատրիում չի ստանում, սկսում է օգտագործել ոսկրերի, ատամների կալցիումը: Դրանից ոսկրերը ծակոտկեն են դառնում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ոսկրերի թուլացման ու փխրունացման: Մասնագիտական լեզվով այդ երևույթը կոչվում է օսթեոպորոզ:
Քրոնիկ բարձր թթվայնությունը նորմալ վիճակ չի համարվում, հետևաբար, օրգանիզմի վաղաժամ ծերացում է սկսվում: Օրգանիզմում բոլոր թունավոր նյութերը թթվային վիճակում են գտնվում, դրանց կուտակումը խոչընդոտելու և հակազդելու համար պետք է հիմնային մթերքներ գործածել:
Ո՞ր մթերքներն են թթվային կամ հիմնային համարվում:
Նախ, սա ոչ մի կապ չունի մեր պատկերացմամբ թթու մթերքի հետ: Այն մթերքները, որոնք կալցիում, մագնեզիում, նատրիում, երկաթ, պղինձ, մանգանաթթու ու կալիում են պարունակում, հիմնային ազդեցություն են ստեղծում, իսկ ծծումբը, ֆոսֆորը, քլորը, յոդը, ածխաթթու գազը, կաթնա- և միզաթթուն ստեղծում են թթվային ազդեցություն:
Թթու մթերքներն են.
- Կենդանական ծագման բոլոր մթերքները` միսը, ձուն, ձուկը, թռչնամիսը և այլն,
- կաթնամթերքը, ստերիլիզացված ու պաստերիզացված կաթը, պանիրը, կաթնաշոռն ու կարագը,
- չոր ոլոռն ու լոբազգիները,
- հացաբուլկեղենը, ցորենը, եգիպտացորենը, բրինձն ու լոբազգիները,
- բոլոր սերմերն ու ընկույզները (չորի մասին է խոսքը), գետնանուշը, հունական ընկույզը, քնջութը, արևածաղիկը, դդմի սերմերը,
- բոլոր պատրաստի մթերքներն ու կիսապատրաստվածները, սպիտակ հացը, ողորկ բրինձը, սպիտակ շաքարը,
- թեյը, սուրճը, ալկոհոլը, ծխախոտը, ոչ ալկոհոլային խմիչքները,
- բոլոր ճարպերն ու յուղերը,
- բոլոր տապակած մթերքներն ու քաղցրավենիքը,
- սպիտակ շաքար պարունակող կոնֆետը:
Հիմնային են.
- բոլոր թարմ մրգերը, այդ թվում` ցիտրուսայինները,
- բոլոր թարմ բանջարեղենն ու արմատապտուղները՝ բացի ոլոռից ու լոբեղենից,
- ծլեցրած հացազգիները:
Մասամբ հիմնային են.
- թարմ հում կաթն ու կաթնաշոռը,
- թրջած կամ ոչ չոր ընկույզն ու սերմերը,
- թարմ ընկույզը, կոկոսը, նուշը,
- կանաչ, թարմ լոբազգիները, ոլոռը, կորեկը:
Օգտակար նշումներ
1. Չմաղած ցորենի ալյուրը, ինչպես նաև չփայլեցված բրինձն ու մյուս հացահատիկները բնական վիճակում չափավոր թթվագոյացնող են, սակայն մշակումից կամ մաքրումից հետո դրանք ավելի թթվային են դառնում:
2. Գրեթե բոլոր հացահատիկները, լոբազգիներն ու մսատեսակները թթվային են, այն դեպքում, երբ բոլոր մրգերն ու բանջարեղենը հիմնային են համարվում:
3. Բոլոր ցիտրուսազգիները (կիտրոն, նարինջ), որոնք կարծես թե թթու են, վերջնարդյունքում օրգանիզմի վրա հիմնային ազդեցություն են ունենում:
4. Դժվարամարս լոբազգիները թթվային մթերքների դասից են, սակայն ծլեցնելու պարագայում նվազ թթվային ու ավելի շատ հիմնային մթերքի են վերածվում:
5. Կաթի հարցում նույնպես տարակույսներ լինել չեն կարող. թարմ կաթը հիմնային մթերք է, մինչդեռ տաքացրածն ու եռացրածը` թթվային: Կաթից պատրաստված մթերքները` կարագը, պանիրն ու կաթնաշոռը, իրենց բնույթով թթվային են:
Յոգերը վաղուց են սնունդը թթվայինի կամ հիմնայինի տարբերակել: Իսկ Եվրոպայում այդ հարցին անդրադարձել է գերմանացի գիտնական Ռ. Բերգը 100 տարի առաջ: Նա ապացուցել է, որ օրգանիզմի համար լավագույնը ներքին միջավայրի հիմնայնությունն է, որը հնարավոր է պահպանել համապատասխան մթերքների օգնությամբ:
Յոգերը խորհուրդ են տալիս օրական մեկ բաժին թթվային մթերքի հետ օգտագործել 2 բաժին հիմնային սնունդ: Բանն այն է, որ հիմնային ներքին միջավայրը առողջին է հատուկ ու ապահովում է արդյունավետ կենսագործունեություն, նվազեցնում է սպիտակուցների պահանջարկը, ուժ ու երկարակեցություն ապահովում: Մինչդեռ, օրգանիզմի ներքին միջավայրի տևական թթվայնությունը հանգեցնում է հիվանդությունների առաջացման ու վաղաժամ ծերացման:
Ասվածից հետևություն անել, որ կարելի է ու պետք է միայն հիմնային սննդի անցնել, սխալ է: Ամեն ինչ ներդաշնակության ու չափավորության մեջ է օգտակար:
21.01.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ